ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստինե Գրիգորյանի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ հարցը:
Հանձնաժողովը որոշեց 4 «կողմ» և 3 «դեմ» ձայների հարաբերակցությամբ որոշեց ԱԺ-ին առաջարկել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։
«Դեմ» են քվեարկել ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները։
Հիշեցնենք, որ այժմ Գրիգորյանը զբաղեցնում է Արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։