Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Թուրքիայի գանգատ ունենք ներկայացված։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Գանգատը ներկայացվել է մայիսի 9-ին, հիմնվելով Եվրոպական կոնվենցիայի վրա։
«Գանգատը վերաբերում է 44-օրյա պատերազմի ընթացքում Թուրքիայի ուղղակի, անմիջական ներգրավվածությանը, ինչպես նաև Թուրքիայի կողմից վարձկանների ֆինանսավորման, հավաքագրման և տեղափոխման միջոցով ներգրավվածության փաստերին։ Ներկայացվել են ապացույցներ։ Մեր իրավական տրամաբանությունը տանում է նրան, որ այս գործողությունները նպաստել են այն խախտումներին, որոնք կատարել է Ադրբեջանը»,-նշեց Կիրակոսյանը։
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը նշում է, որ գանգատը քննության փուլում է, քննարկվում է Մեծ պալատի իրավազորությանը տրամադրելու հարցը։