Վաչագան Ղազարյանը, նրա կինը և երեխաները պետք է ներկայանան գլխավոր դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանին և նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվում է ուսումնասիրություն։

Այս մասին տեղեկանում ենք հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքից։

Նշվում է, որ ամուսինները պետք է ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանան ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր։

«Միաժամանակ, հայտնում եմ, որ ներկայանալ անհրաժեշտ է դեկտեմբերի 10 ին՝ ժամը 11:00-ին, իսկ նշված օրը և ժամին ներկայանալու անհնարինության դեպքում հարկավոր է օրը և ժամը համաձայնեցնելու նպատակով նախապես զանգահարել 010-511-695 հեռախոսահամարին»,-նշված է ծանուցագրում:

Դատախազություն է հրավիրել նաև Վաչագան Ղազարյանի և Ռուզաննա Բեգլարյանի որդին ու դուստրը, Մհեր և Արև Ղազարյանները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել