Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիան դեկտեմբերի 9-ին` Միջազգային հակակոռուպցիոն օրվա կապակցությամբ քննարկում էին կազմակերպել, որին առկա և տեսակապի միջոցով մասնակցում էին երեք տասնյակից ավել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Միջոցառումն ուղղված էր հանրային վերահսկողության ռազմավարության իրականացմանը:
Քննարկմանը իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուցպիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը խոսելով հակակոռուպցիոն միջավայրի հիմնական դերակատարների և հակակոռուպցիոն հենասյունների մասին, ասաց.
«Կարծում եմ, հակակոռուպցիոն պայքարը քաղաքական իշխանությունների կամ պետական մարմինների մենաշնորհը չէ: Որքան էլ քաղաքական կամք լինի հնարավոր չէ կոռուպցիոն ռիսկերը արդյունավետ հաղթահարել, եթե չկա համագործակցություն հասարակության հետ՝ հանձինս քաղաքացիական հասարակության մասնագիտական կազմակերպությունների ամբողջ սպեկտորի հետ: Եթե այդ ուժերը չեն համատեղվում, ուրեմն հակակոռուպցիոն պայքարը արդյունավետ չի կարող լինել»:
Զադոյանը նշեց նաև, որ Արդարադատության նախարարությունը ինստիտուտ է, որի հետ համագործակցել և համագործակցելու են անկախ անձերից:
«Իհարկե, մի նախարարի օրոք համագործակցությունը ավելի արդյունավետ է, իսկ մյուսի՝ պակաս արդյունավետ, բայց դրանք ժամանակային գործոններ են: Մենք ունենք հետևողականություն և մեր տեսլականի ուղղությամբ հստակ գործունեություն ենք ծավալում»,- ասաց Կարեն Զադոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: