Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը գրությունը է ուղղել ԱԺ նախագահին ու հայտնել, որ դուրս է գալիս խմբակցությունից և գործելու է որպես անկախ պատգամավոր։

Հիշեցնենք, որ 2021թ. հունիսի 20-ին Զաքարյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել