Պատասխանատվությունը ձկնային պաշարների պահպանության կանոնները խախտելու համար

Փայտեղենի լաստառաքումը, կամուրջների, ամբարտակների շինարարությունը, փայտեղենի կամ անտառային այլ արտադրանքի փոխադրումը, պայթեցման կամ այլ աշխատանքների իրականացումը, ինչպես նաև ջրամբարող (ջրահավաք) շինությունների և պոմպային մեխանիզմների շահագործումը՝ ձկնային պաշարների պահպանության կանոնների խախտմամբ, եթե այդ գործողությունները դիտավորությամբ կամ անզգուշությամբ առաջացրել են ձկների կամ ջրային այլ կենդանիների զանգվածային ոչնչացում, կերային պաշարների էական չափերի ոչնչացում կամ այլ ծանր հետևանքներ՝
պատժվում է տուգանքով՝ 300 000 ՀՀ դրամից 600 000 ՀՀ դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել