Երկու կողմերից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից և վերադարձել հայրենիք․ Մուրադով

Լեռնային Ղարաբաղում տեղակայվելուց հետո ռուս խաղաղապահների կողմից զոհվածների ավելի քան 1900 մարմիններ են վերադարձվել Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ Ռուստամ Մուրադովը։

«Սպանվածների ավելի քան 1960 մարմիններ վերադարձվել են Հայաստանի և Ադրբեջանի տեղական իշխանություններին: Մինչ օրս մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները»,- ասել է գործակալության աղբյուրը։

Նա նաև հավելել է որ, երկու կողմերից 100-ից ավելի զինվորներ ազատվել են գերությունից եւ վերադարձել հայրենիք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել