Հարավային Աֆրիկայից ժամանած երկու մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամ, հաղորդում է Ռոսպոտրեբնադզորը։
«Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի կողմից իրականացված գենոմային սեկվենսավորման արդյունքում դրական PCR թեստով երկու հիվանդի մոտ հաստատվել է «օմիկրոն» շտամը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ նշվել է, որ SARS-CoV-2 հայտնաբերվել է տասը ուղևորների մոտ, ովքեր Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից մեկնել են ՌԴ։ Տվյալները ճշտվում են։