Կառավարությունը հունվարի 1-ին կհայտնի․ Անահիտ Ավանեսյանը՝ չպատվաստված քաղաքացիների բուժման ծախսերի մասին

Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանընշեց, որ կառավարությունը դեռ չի հստակեցնում՝ չպատվաստված քաղաքացիները կորոնավիրուսով վարակվելու դեպքում անվճա՞ր, թե՞ վճարովի բուժօգնություն կստանան․ «Դեռ քննարկումներ են գնում և որոշակի հաշվարկներ են իրականացվում»։

Նա նշեց՝ սոցիալապես անապահովներն ու այն շահառուները, որոնք պետության հոգածության ներքո են, բուժումն անվճար կստանան։

Չպատվաստվածների բուժման մասին որոշումը կհանրայնացվի Ամանորին․ «Մենք առաջարկներն ամփոփված կերպով, քննարկման արդյունքում հունվարի 1-ին կհանրայնացնենք, և մեր հետագա քաղաքականությանը այս առումով դուք տեղյակ կլինեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել