Ազգային ժողովի նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
««Նիկոլի հետ քայլած և Արցախ հանձնած նախկին նիկոլական…»
Այո, այս խոսքերով կարող եք դիմել մեր ժողովրդի 80%-ին, իսկ վերջին ժամանակներում կարող եք դիմել մոտ 50%-ին։
Ատեք իրար, քանզի դուք՝ 20%-դ, շատ լավ էիք ապրում, ամեն ինչ կարգին էր ու դուք Նիկոլին լավ էիք ճանաչում…
Գիտեք ո՞րն է խնդիրը, գիտեք ինչու՞ հաղթեց Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ, քանի որ ձեր մեջ ուժ չգտաք լինել ազնիվ և ընդունել սեփական բացթողումը, ձեր մեջ ուժ չգտաք ներողություն խնդրելու։ Այսօր ձեզ արդարացնում են հանրության որոշ մասը և դուք ոգևորված շարունակում եք սխալը ու չեք ընդունում ձեր մեղքի բաժինը։
Նիկոլը ինքն իրեն չեկավ վարչապետ, Նիկոլին վարչապետ բերեցինք բոլորս և այն ամրագրեցիք դուք, այն մարդիկ, որոնք ընտրեցին Նիկոլին։
Ասում եք գիտեի՞ք, որ եկել է Արցախ հանձնելու, իսկ ինչո՞ւ թողեցիք, որ գա ու Արցախ հանձնի, իսկ ինչո՞ւ կարմիր լույս վառեցիք իր գալու ճանապարհին՝ գիտակցված կամ չգիտակցված։
Իսկ հիմա ես եմ մեղավոր…
Ինչ խոսք, ես մեղավոր եմ, այո՛ և այնքան ուժ ունեմ, որ հրապարակային քանիցս ներողություն խնդրեմ ընդամենը իմ մասնակցության համար, բայց դուք ուժ չունեք ոչ ներողություն խնդրելու ձեր արածների, ձեր չարածների և ձեր ներկայիս անգործության համար … դրա համար էլ կրկին եմ ես մեղավոր…
Իհարկե՛…
Մեղավոր եմ, որ 2010թ․ անտեսելով սեփական խնդիրները, ամեն ինչ արել եմ իմ շուրջը բարիք տարածելու համար, չեմ վախեցել ու պայքարել եմ, պայքարել ու մեղավոր եմ դարձել …
Այսօր պարզեցի, որ Արցախ հանձնողը ես եմ, որ երկիրը թալանողը ես եմ, որ սեփական աշխատանքի համար թալան արդարացնողը ես եմ, զինվորին անշոր ու անկոշիկ թողնողը ես եմ, բանակցություններում խայտառակ պարտվողը ես եմ, դավաճանը ես եմ, իսկանդերի «կիսատ կրակելու» պատասխանատուն ես եմ, զինվորին նահանջ հրահանգողը ես եմ, ապրիլին պատերազմի պատճառը ես եմ, բանակում զրահաբաճկոնի դեֆիցիտի մեղավորը ես եմ …
Այո՛, ամե՜ն ինչ ես եմ …
Բա դուք ո՞վ եք, եթե ես այսքանը կարող եմ …
Զավեշտ… անկարողների բանակ …
Երանի այնքան լինեք, որքան իրականում ես կամ …
Հուսամ մի օր իմ պատկերացրած խաղաղությունը կապրեք…
Ձեզ բոլորիդ արժանապատիվ խաղաղություն եմ մաղթում անսխալական մարդիկ…
Քաղաքական պատվերով գործող լրագրողներին էլ առողջություն եմ մաղթում, դուք նույն եք անում, ինչում մեղադրում էիք Նիկոլին…
«Սոֆյա ջան բա չգիտեիր, որ պատվերով գրող է…»