Չպատվաստվածներին սննդի օբյեկտներ և այլ հաստատություններ չթողնելու վերաբերյալ սահմանափակումները նախագծի տեսք ունեն։ Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին, համերգներին և այլ միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ բացասական թեստի արդյունքով կամ պատվաստված լինելու դեպքում։
Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Մենք հասկանում ենք, որ այս սահմանափակող միջոցառումները գուցե որոշակի անհարմարություններ են առաջացնում, բայց մենք նժարի վրա դնելով հանրային առողջապահական հարցերը՝ կարծում ենք, որ անհրաժեշտ է նման միջոցների գնալ։ Կարգը գործելու է հունվարի 1-ից»,-նշեց նախարարը։
Ավանեսյանը նշեց, որ պատվաստման հակացուցում ունեցող քաղաքացիները հանրային վայրեր մուտք գործելիս պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ներկայացնեն։