Չեմ կարծում, որ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվում էր ընդամենն այս փաստաթուղթը, որը հասանելի է բոլորիս․ Մենուա Սողոմոնյան

Նիկոլ Փաշինյանը դեռևս այս տարվա մայիսին ասում էր, որ փաստաթուղթը, որը առկա է այդ պահին, 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի պետական շահերին, իսկ օրեր առաջ՝ նոյեմբերի 23-ին ասաց, որ 100 տոկոսվ չէ, բայց մոտ 90 տոկոսվ համապատասխանում է։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 27-ին, «Ազատագրական շարժման» հավաքի ժամանակ, ասաց շարժման մասնակից, ԵՊՀ դասախոս Մենուա Սողոմոնյանը։

«Մենք 7-րդ օրն է, որ խոսքում ենք այդ փաստաթղթի ռիսկերի, վտանգների մասին և ի հակադրություն մր կողմից բարձրացված այդ ահազանգերի, մեր որոշ հայրենակիցներ, ովքեր համակրում ու վստահում են Նիկոլ Փաշինյանին, ասացին՝ ահա, տեսաք, մարդն ինչպես ասում էր՝ այդպես էլ ստացվեց։ Ասում էր, որ ընդամենը մի հանձնաժողով ձևավորելու մասին փաստաթուղթ է ստորագրվելու, որ այնտեղ միջանցքի մասին խոսք չկա և այնտեղ գրված չի լինելու, որ Արցախը նվիրվելու է Ադրբեջանին։ Ահա, դե հիմա հանգստացեք։

Իրականում, այո, ձևավորվում է երկկողմ հանձնաժողով, հայ-ադրբեջանական և ռուսական կողմը խորհրդակցական ֆունկցիայով, եթե կողմերը ցանկանում են, այդ հանձնաժողովի մաս է կազմում՝ սահմանագծման և սահմանազատման»,-ասաց նա։

Մենուա Սողոմոնյանը կոչ արեց երկու հանգամանքի վրա ուշադրություն դարձնել․ Վլադիմիր Պուտինն իր հայտարարության մեջ ասաց, որ հանձնաժողովի կողմից մինչև տարեվերջ կստեղծվեն սահմանագծման ու սահմանազատման մեխանիզմները, այսինքն՝ բուն նյութը, թե ինչ քարտեզի վրա է իրականացվելու։ Եվ երկրորդը՝ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հրավիրում է ՌԴ անվտանգության խորհրդի նիստ՝ տեղեկացնելու երեկվա բանակցությունների արդյունքի մասին։

«Չեմ կարծում, որ ՌԴ ազգային անվտանգության խորհրդի նիստը հրավիրվում էր ընդամենն այս փաստաթուղթը, որը հասանելի է բոլորիս, ի ցույց դնելու, կարդալու։ Բնականաբար արդյունքները հրապարակային չեն և այդ արդյունքները պետք է ներկայացվեն․ այն, ինչը որ մեզնից դեռ գաղտնի է պահվում»,-նշեց նա։

Շարժման մասնակցի խոսքով՝ իրենց կանխատեսումն այն է, որ սահմանագծումն ու սահմանազատումը մաս-մաս է արվելու, հատված առ հատված, լինելու են ժողովրդի բողոքի դրսևորումներ, հետո դրանք կմարեն ու այդպես շարունակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել