ՀՀ Կառավարությունը իր 2005 թվականի մայիսի 5-ի N 517-Ն որոշման հավելվածով՝ Հաստատել այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայության դեպքում անձը չի կարող երեխա որդեգրել, նրան ընդունել խնամակալության (հոգաբարձության), ընդունել ընտանիք` դաստիարակության համար:
Դրանք են՝
• Բոլոր տեսակի փսիխոտիկ բնույթի հոգեկան խանգարումներ,
• Քրոնիկական ալկոհոլիզմ, թմրամոլություն, տոքսիկոմանիա,
• Ոչ փսիխոտիկ հոգեկան խանգարումներ, որոնք ընթանում են հաճախակի սրացումներով` արտահայտված նևրոտիկ և անձի խանգարումներով,
• Մտավոր զարգացման խանգարումներ, թուլամտություն,
• Շիզոֆրենիա, շիզոտիպային վիճակ և զառանցանքային խանգարումներ,
• Էպիլեպսիա` բնավորության բնորոշ փոփոխություններով (անձի դեգրադացիայի երևույթներով),
• Տրամադրության խանգարումներ (գերագրգիռ (աֆեկտիվ) խանգարումներ),
• Տուբերկուլյոզի բաց ձևեր,
• Օրգան-համակարգերի հիվանդություններ` դեկոմպենսացիայի փուլում, անդարձելի փոփոխություններով և ֆունկցիայի կայուն խանգարմամբ,
• Սուր վարակիչ (ինֆեկցիոն) հիվանդություններ,
• Սեռական ճանապարհով փոխանցվող և մաշկային վարակիչ հիվանդություններ:
Իրավաբան.net