Հայաստանի Հանրապետությունում օրինական է ճանաչվում այն ամուսնությունը, որը կնքվում է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ամուսնացող անձանց պարտադիր ներկայությամբ:
Ամուսինների իրավունքներն ու պարտականությունները ծագում են քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնության պետական գրանցման պահից։
Եկեղեցում անցկացված պսակադրությունը որևէ իրավական ուժ չունի և չի կարող կողմերի համար առաջացնել գույքային պատասխանատվություն: