Դատարանը հանեց Առուշ Առուշանյանի տեսակցությունների արգելքը

«Առուշ Առուշանյան» դաշինքը հայտնում է․

«Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում այսօր կայացած դատական նիստում դատարանը մասնակի բավարարեց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի պաշտպանների միջնորդությունը:

Դատարանը որոշեց թույլատրել Առուշ Առուշանյանի տեսակցությունները մերձավոր ազգականների հետ, միաժամանակ` պահպանել հեռախոսազանգերի, հեռախոսային հաղորդակցության արգելքը:

Ինչ վերաբերում է Առուշանյանին «Գորիս» ՔԿՀ տեղափոխելուն, դատարանն այս պահին նպատակահարմար չգտավ դա անել և մերժեց պաշտպանների միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Առուշանյանը կալանավորված է 2021թ.–ի հուլիսի 16-ից: Գորիսի համայնքապետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով (քվեարկության գաղտնիությունը խախտելը, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել