Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ավելի քան 50 ուխտավորների ուղեկցել են կիրակնօրյա ժամերգության Հայ առաքելական եկեղեցու Ամարասի վանք։
Այս մասին հայտարարություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը և լուսանկարներ հրապարակել։
«Ամարասի վանական համալիրում ուխտագնացության են գնացել ավելի քան 50 ուխտավորներ։ Նրանց անվտանգությունն ապահովում են ռուս խաղաղապահները։ Սրբավայրը գտնվում է կողմերի սահմանազատման գծի մոտ, ուստի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղապահ կոնտինգենտի զինվորական անձնակազմի առկայությունը։ Այստեղ պարբերաբար են գալիս ուխտավորներ Հայաստանից և Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններից։ Բացի այդ, տարածաշրջանում պատմամշակութային արժեքը պահպանելու համար ռուս զինվորականները մշտապես պարեկություն են իրականացնում վանական համալիրի հարակից տարածքում»,- ասել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ներկայացուցիչ Սերգեյ Կալինինը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովել են ուխտավորների անվտանգ այցը Լեռնային Ղարաբաղում սահմանազատման գծի մոտ գտնվող Ամարասի վանական համալիր՝ ժամանակակից զրահափոխադրիչների ուղեկցությամբ БТР-82А։