Վարչապետի որոշմամբ Միգրացիոն ծառայության պետը կգործուղվի Գերմանիա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

« Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանին 2021 թվականի նոյեմբերի 9-11-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բիլեֆելդ)` ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի շրջանակում հայկական կողմի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ անձի նույնականացման համար Բիլեֆելդում հարցազրույցներ անցկացնելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Ղազարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Բիլեֆելդ) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել