Արթուր Ղազինյանը 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ

ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության թեկնածու Արթուր Ղազինյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին տեղի ունեցած նիստում, արդեն 10-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահի տեղակալի պաշտոնում:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներ ներկա չէին նիստին:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ եթե խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ներկա լիներ, ինքը հարց կտար նրան․ «Պարոն Օհանյան, սա Ձե՞ր առաջարկն է, թե՞ Ռոբերտ Քոչարյանի  առաջարկը: Այս շրջապտույտն արդեն տրամաբանությունից դուրս է: Մենք սրա օրենսդրական կարգավորումը պետք է տանք»,-ասաց նա և հորդորեց ընդդիմությանն իրենցից կախված քայլ անել»,-ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել