Գորիս-Կապան հատվածում ուղեկցումների թիվն աճել է

ՀՀ ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում նախ ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, ապա ուղեկցումներ է իրականացնում: Հատկապես վերջին շրջանում եղանակային պայմանների հետ կապված՝ այդ ուղեկցումների թիվն աճում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

«Առհասարակ ունենք խնդիր՝ կապված ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ: Այդուհանդերձ, կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով ուղեկցումներ կազմակերպել և մինչ օրս որեւէ խնդիր չենք ունեցել: Ուղեկցումներ են իրականացվում նաև Տաթևի ուղղությամբ: Գիտեք, որ այդտեղ տեղի են ունեցել բեռնատարների որոշակի կուտակումներ, բավականին մեծամասշտաբ աշխատանք տարվում է այդ հատվածում»,-հավելեց Ֆիդանյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել