Գյումրու ավագանին այսօրվա նիստում համայնքի ղեկավար ընտրեց Վարդգես Սամսոնյանին։ Նա առաջադրվել էր «Բալասանյան դաշինք»-ի կողմից։ Սամսոնյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 24, դեմ՝ 8 ավագանու անդամ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ թեկնածու չի առաջադրի, բայց կողմ կքվեարկի Վարդգես Սամսոնյանի թեկնածությանը։ Նշենք, որ Գյումրու ավագանու կազմում ընդգրկված են հետևյալ ուժերը՝ «Բալասանյան դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», «Հայաստանի հանրապետական», «Ապրելու երկիր» խմբակցություններ։
Հիշեցնենք, որ «Բալասանյան» դաշինքը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հոկտեմբերի 30-ին համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն համատեղ ստանձնում են Գյումրի քաղաքի կառավարման պատասխանատվությունը: Հուշագրի համաձայն՝ Գյումրիի քաղաքապետ կընտրվի «Բալասանյան» դաշինքի ներկայացուցիչ Վարդգես Սամսոնյանը, իսկ փոխքաղաքապետերը կլինի «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից: