Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են․
«2021 թվականի Նոյեմբերի ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի Նոյեմբերի 3-ից»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակ, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, խնամքի նպաստ վճարելը վերսկսելու, ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումներ ներկայացնելիս կենսաթոշակը վճարվելու է անկանխիկ եղանակով. բացառությամբ՝
• առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ կենսաթոշակառուներին
• 75 տարին լրացած կենսաթոշակառուներին
• լիազորագրով վճարվող դեպքերին
• 14 տարին լրացած անչափահասին վճարվող կենսաթոշակների (նպաստների) դեպքերի:
Լրացված
Միասնական սոցիալական ծառայությունից հայտնում են, որ 2021 թվականի նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարումը կսկսվի նոյեմբերի 2-ից։