Ի՞նչ է պետք իմանալ, եթե ճանապարհորդելու եք գնացքով

Գնացքով մեկնելու համար, հատկապես եթե ուղեբեռ շատ կա, հարկավոր է ժամանակից շուտ գնալ կայարան: Սկզբում վագոն են մտնում տղամարդիկ, որպեսզի բարձրացնեն ուղեբեռները: Այնուհետև օգնում են կանանց, տարեցներին և երեխաներին: Իրենց տեղերը գտած ուղևորներն ու նրանց ուղեկցողները չպետք է կանգնեն միջանցքում՝ խանգարելով բարձրացող ուղևորներին: Վագոնախցիկում բեռները տեղավորելիս տղամարդը պետք է օգնի կանանց և ծերերին՝ բարձրացնելու ծանր ուղեբեռները:

Քնելու վագոնում ցերեկը ցածրահարթակի նստարանից օգտվում են նաև վերին հարթակի տոմսով ուղևորները:

Բարեկիրթ մարդը ցածր նստարանը զիջում է կնոջը, երիտասարդը՝ տարեցին: Սա վերաբերում է նաև երիտասարդ աղջկան, որը ճիշտ կվարվի, եթե իր ցածր նստարանը զիջի տարեց կամ հիվանդ մարդուն:

Քնելիս սկզբում պետք է պառկեն վերին հարթակի ուղևորները: Երբ ուղեկիցներից մեկը պատրաստվում է քնել, մյուսները պետք է դուրս գան վագոնախցից, իսկ արդեն պառկածները պետք է դեմքերը շրջեն պատի կողմը:

Գիշերահագուստով չեն նստում վագոնախցիկում կամ շրջում միջանցքներում: Վագոնախցիկում նախքան ինչ-որ բան նախատեսելը (պատուհան բացել, ծխել և այլն) պետք է թույլտվություն ստանալ մյուսներից:

Վագոնախուցը փակ և փոքր տարածք է, ուստի նույն խցում ճանապարհորդող թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց հարկ է խուսափել օծանելիք կամ դիմահարդարման խիստ հոտավետ միջոցներ գործածելուց:

Գնացքով ճամփորդելիս սուր հոտ ունեցող ուտելիքներ չեն վերցնում: Վագոնախցում պետք է սնվել քաղաքակիրթ ձևով:

Կարելի է հարևանին առաջարկել օգտվել ձեր սեղանից, սակայն մերժում ստանալու դեպքում չպետք է համառել: Կերակրի մնացորդներն ու փաթեթները պետք է աղբամանը գցել:

Գնացքում ծխել կարելի է միայն հատուկ ծխողների վագոնում և ճաշարան-վագոնում: Վագոնախցիկում ծխել կարելի է միայն այն դեպքում, երբ բոլոր ուղևորներն էլ ծխողներ են:
Անքաղաքավարի է բարձր երաժշտություն միացնել, բարձրաձայն խոսել ու ծիծաղել ժամը 22.00-ից հետո:

Ճամփորդելիս մարդիկ շուտ են ծանոթանում և զրույց սկսում: Նման դեպքում հարգի է խոսել հիմնականում չեզոք թեմաներից: Ճանապարհի ծանոթի հետ չեն շոշափում անձնական հարցեր, չեն քննարկում մտերիմների կամ ընդհանուր ծանոթների կյանքը:

Վագոնախցիկում հարկ է հեռու մնալ բուռն քննարկումներից և վեճերից: Բոլոր դեպքերում, անկախ ուղեկիցների հանդեպ ունեցած վերաբերմունքից, հարկավոր է նրանց հետ քաղաքավարի և սիրալիր լինել: Տեղ հասնելով՝ հրաժեշտ են տալիս ուղեկիցներին, իսկ նրանց, ովքեր շարունակում են ճանապարհը, բարի ճանապարհ են մաղթում: Վագոնից տղամարդը իջնում է առաջինը, որպեսզի օգնի կնոջը կամ տարեց մարդուն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել