Կալաձեն վերընտրվեց Թբիլիսիի քաղաքապետ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով՝ Թբիլիսիի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքի» թեկնածու Կախա Կալաձեն։

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»։

Այս պահի դրությամբ հաշվարկվել է 766 ընտրատեղամասի (99,61%) տվյալները։ Արդյունքները բաշխվում են հետևյալ կերպ.

Նիկա Մելիա, «Միացյալ ազգային շարժում» — 44,4% (205,590 ձայն)
Կախա Կալաձե, «Վրացական երազանք» — 55,6% (257,546 ձայն)

Նշենք նաև, որ ՏԻՄ ընտրությունների առաջին փուլում Կալաձեն ուներ 45,006%, Նիկա Մելիան՝ 34,001%։

Նախնական տվյալներով՝ բոլոր քաղաքներում, բացի Ծալենջիխայից, առաջատար են իշխող կուսակցության թեկնածուները։ Ընդդիմությունը չի ճանաչում ՏԻՄ ընտրությունների արդյունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել