ԱՄՆ ռազմածովային ուժերի Arleigh Burke դասի USS Porter հրթիռային նավը շարժվել է դեպի Սև ծով, հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի վեցերորդ նավատորմը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«USS Porter-ը սկսել է նավարկել դեպի Սև ծով՝ տարածաշրջանում մեր դաշնակիցների և ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համագործակցելու համար», – ասվում է վեցերորդ նավատորմի թվիթերյան էջում:
ԱՄՆ վեցերորդ նավատորմը, որի կենտրոնակայանը գտնվում է Նեապոլում, հաճախ է իրականացնում ռազմածովային գործողություններ դաշնակիցների և այլ կառավարական գերատեսչությունների գործընկերների հետ: