ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ուրբաթ օրը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ ասվում է գործակալության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Հայտարարության համաձայն՝ նոր սահմանափակումների տակ են հայտնվել Իրանի չորս քաղաքացիներ, որոնցից երկուսը կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ։ ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցային ցուցակում ներառված են նաև իրանական երկու ընկերություններ: