Ցուկերբերգը հայտնել է Facebook-ի նոր անունը

«Այսօրվանից մեզ կկոչեն Meta»,- ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», ասել է  Ցուկերբերգը «metaverse» ընկերության շնորհանդեսի ժամանակ։

Ելույթի ընթացքում նա ներկայացրել է նաև նորացված տարբերանշան՝ կապույտ Mobius շերտի տեսքով։

«Ես սիրում էի դասական հետախուզումը, և Meta բառը գալիս է հունարեն «հետո» բառից: «Ինձ համար դա խորհրդանշում է այն փաստը, որ դու միշտ կարող ես այլ բան կառուցել», – ասել է Ցուկերբերգը: Նրա խոսքով՝ նոր ապրանքանիշն ընկերության ուշադրությունը կենտրոնացնում է մետավերսի վրա, որտեղ մարդը կթողնի էկրանները և կզգա վիրտուալ իրականության մեջ գտնվելու էֆեկտը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Facebook ընկերությունը մտադիր է ռիբրենդինգ անել և փոխել անունը։

Անվանափոխության հիմնական նպատակն այն է լինելու, որ «մարդիկ Facebook-ն սկսեն ընկալել ոչ թե որպես սոցիալական ցանց, այլ որպես «մետավերս» (վիրտուալ իրականության տարածք) ընկերություն»:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել