Հաստատվել է Բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 28-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման N 1 հավելվածի 29-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը հաստատելու մասին» N 909-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի»։

«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Մարտիրոսյան – ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Արմեն Նազարյան – ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Արթուր Հովսեփյան – ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Դավիթ Կարապետյան – ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդականՎիկտորիա Այդինյան – ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի խորհրդական

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Արթուր Շուքուրյան – Քիթ-կոկորդ ականջաբանների հայկականասոցիացիայի նախագահ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
(համաձայնությամբ)
Միքայել Ադամյան – «Նորք Մարաշ» ԲԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

2

Գագիկ Քոչարյան – Երևան քաղաքի գլխավոր մանկական դիմածնոտային վիրաբույժ, «Շենգավիթ» ԲԿ-ի դիմածնոտային կլինիկայի ղեկավար, բժշկ. գիտ. թեկնածու, դոցենտ (համաձայնությամբ)
Արմեն Հարությունյան – Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
Հայկուհի Մինասյան – Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Միխայիլ Աղաջանով – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչ
Արեն Բաբլումյան – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուրոլոգիայի և անդրոլոգիայի
ամբիոնի պրոֆեսոր
Իրինա Մալխասյան – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի ամբիոնի վարիչ
Թամարա Սարգսյան – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական գենետիկայի ամբիոնի վարիչ
Հմայակ Սիսակյան – Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սրտաբանության ամբիոնի վարիչ

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Անի Ռափյան – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ասպիրանտ

Սոնա Բունիաթյան – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության
ֆակուլտետի ուսանող

3

Ստելլա Մարտիրոսյան – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հանրային առողջության ֆակուլտետի ուսանող
Տիգրան Ալեքսանյան – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող
Միշել Քոչարյան – Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիայի ֆակուլտետի ուսանող»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել