Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է․
«Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Հովհաննիսյանի, Տիգրան Սիմոնյանի, վարչական դատարանի դատավոր Վարազդատ Միքայելյանի, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Արուսյակ Ալեքսանյանի, Դավիթ Արղամանյանի, Ռազմիկ Մարիկյանի, Տաթևիկ Մուրադյանի, Արշակ Մաթևոսյանի, Արմեն Պողոսյանի, Արմեն Շիրոյանի, Գևորգ Պողոսյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանի, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարսենիկ Մելքոնյանի, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարոսյանի, Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ստեփանյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Դավթյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Վարոսյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Սուղյանի երդման արարողությունը»: