Եվրամիությունը կճանաչի Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսի մասին վկայականները, ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։
«Այսօր Եվրահանձնաժողովն ընդունեց որոշումներ, որոնք հաստատում են, որ Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID սերտիֆիկատին», – ասվում է փաստաթղթում։
Հաղորդվում է, որ երկու երկրներն էլ կմիանան ԵՄ վկայականների տրամադրման համակարգին, և նրանց վկայականները «կընդունվեն նույն պայմաններով, ինչ ԵՄ վկայականը»։
Հայաստանն ու Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն կորոնավիրուսի եվրոպական հավաստագրերը։