Որոշակի ժամկետով կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձը պատիժը կրելու է ուղարկվում ոչ ուշ, քան դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածելու կարգադրությունը ստանալու օրվանից հետո` քսանօրյա ժամկետում: Այդ ժամկետում դատապարտյալն իրավունք ունի մերձավոր ազգականների կամ այլ անձանց հետ ունենալու կարճատև տեսակցություն:
Դատապարտյալը պատիժը կրելու է ուղարկվում պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով: