Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումն իրականացնում են ինքնուրույն` օրենքով ձեռք բերված դրոշմապիտակները այդ ապրանքների վրա փակցնելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության տարածքում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել ապրանքի արտադրության կամ իրացման նախապատրաստման ցանկացած փուլում` իրենց կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:
Հայաստանի Հանրապետության տարածք պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող անձինք ապրանքների դրոշմավորումը կարող են իրականացնել նախքան այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծելը կամ ներմուծելուց հետո` ներմուծող անձի կողմից ընտրված տարածքում, բայց ոչ ուշ մինչև այդ ապրանքների օտարումը:
Դրոշմավորված ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:
Ապրանքների դրոշմավորման և վերադրոշմավորման կանոնները (այդ թվում` դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր ապրանքախմբի համար դրոշմապիտակի փակցման տեղը) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Արգելվում է դրոշմապիտակների օտարումը կամ փոխանցումը (տրամադրումը, հատկացումը) այլ անձանց, բացառությամբ «ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմով արտահանված դրոշմապիտակներն օտարերկրյա պայմանադիր կողմին փոխանցելը: