Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ը դադարեցվում է հասարակական սննդի օբյեկտների և առևտրային կազմակերպությունների աշխատանքը։ Համապատասխան հրամանագիրը շաբաթ օրը ստորագրել է քաղաքի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 7-ն արգելվում է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը (բացառությամբ առաքման ծառայության, երկաթուղային կայարաններում, գազալցակայաններում, ինչպես նաև արդյունաբերական ճաշարաններում սննդի ընդունումը), մանրածախ առևտրի օբյեկտների գործունեությունը», – ասված է քաղաքապետարանի կայքում հրապարակված փաստաթղթում: