ՆԱՏՕ-ն ուժեր է տեղակայում Ռուսաստանի սահմանների մոտ․ Շոյգու

ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ՝ Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին։ «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Կարենբաուերի հայտարարության։

«Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում մեր սահմաններին։ Ինչպես են նման բաներն ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար, Գերմանիայի պաշտպանության նախարարը պարտավոր է լավ իմանալ։

Եվրոպայում անվտանգությունը կարող է լինել միայն ընդհանուր ջանքերով՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման։ Բայց այդ հարցի շուրջ իրավահավասար երկխոսությանն այսօր պատրաստ չէ հենց ՆԱՏՕ-ն», – ասել է Շոյգուն։

Նա աղետ է անվանել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «զսպման» ծրագրի իրականացման արդյունքները։ Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի պաշտպանության նախարարը, «Դոյչլանդֆունք» ռադիոկայանի եթերում պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում ՆԱՏՕ-ն Բալթյան և Սևծովյան տարածաշրջանների, այդ թվում ՝ միջուկային զենքով օդային տարածքում Ռուսաստանին զսպելու սցենարների մասին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պարզ հասկացնել տա Ռուսաստանին, որ դաշինքը պատրաստ է օգտագործել նաև այնպիսի միջոցներ, որ ոչ մեկի մտքով չանցնի հարձակվել, օրինակ՝ Բալթյան տարածաշրջանների կամ Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա։

Քրամփ-Կարենբաուերն ընդգծել է, որ դա ՆԱՏՕ-ի հիմնական գաղափարն է, այն հարմարվելու է Ռուսաստանի ներկայիս պահվածքին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել