Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայի ԱԳՆ-ին հրահանգել է «պերսոնա նոն գրատա» հայտարարել 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ ԱՄՆ-ին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Կավալային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ես հանձնարարել եմ մեր արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել, որպեսզի այդ 10 դեսպանները «պերսոնա նոն գրատա» հայտարարվեն», – ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Էսկիշեհիր քաղաքում:
Հիշեցնենք, որ տասը երկրների դեսպանատներ կոչ էին արել Թուրքիային ազատ արձակել Կավալային: Կոչով հանդես էին եկել Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդերլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի դեսպանատները։
Օսման Կավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որն աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերի։
2020 թվականի փետրվարին թուրքական դատարանը արդարացրել էր Կավալային՝ կառավարության տապալելու փորձին մասնակցելու գործով, բայց նույն օրը Ստամբուլի դատախազությունը ձերբակալման նոր հրաման էր արձակել:
Նոր մեղադրանքներ էին առաջադրվել Կավալայի դեմ, այս անգամ ՝ 2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձին մասնակցելու համար: