Թմրամոլությունը բնորոշվում է որպես հոգեկան կամ ֆիզիկական (կամ երկուսը) կախում, որը առաջ է գալիս այն օգտագործողի մոտ որոշակի թմրադեղի (դեղանյութի) հաճախակի կամ շարունակական ներառումից (ընդունումից):
Առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:
Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով:
Այն անձը, որ առանց բժշկի նշանակման թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածելու կապակցությամբ բժշկական օգնություն ստանալու համար կամովին դիմել է համապատասխան բժշկական կազմակերպություն, ազատվում է վերը նախատեսված իրավախախտման համար վարչական պատասխանատվությունից: