Գերմանիայում սկսվել է Շտուտհոֆի համակենտրոնացման ճամբարի նախկին քարտուղարի դատավարությունը։
Նացիստական համակենտրոնացման ճամբարի գրասենյակի նախկին աշխատակցի գործով դատավարությանը առաջին անգամ 96-ամյա մի կին չէր ներկայացել՝ փորձելով փախչել: Այս անգամ նրան դատարան են ուղեկցել ծերանոցի սանիտարները։
Ճամբարի գրասենյակի նախկին աշխատակցուհու նկատմամբ դատավարությունը սկսվել է 2021 թվականի հոկտեմբերի 19-ին Գերմանիայի հյուսիսում գտնվող Իցհեո քաղաքում: 96-ամյա ամբաստանյալ Իրմգարդ Ֆ.-ն ծերանոցից շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է դատարանի դահլիճ: Ամբաստանյալը անվասայլակով է ներկայացել դատարան:
Նա պետք է դատարան ներկայանար 2021 թվականի սեպտեմբերի 30-ին: Սակայն նիստը հետաձգվել էր՝ մեղադրյալի չներկայանալու պատճառով։ Ըստ մամուլի հրապարակումների՝ կինը տաքսու վարորդին, որը պետք է նրան ծերանոցից դատարան տաներ, խնդրել է մեքենան կանգնեցնել Համբուրգի մետրոյի կայարաններից մեկի մոտ և հեռացել անհայտ ուղղությամբ: Միայն կեսօրին ոստիկաններին հաջողվել է բերման ենթարկել ամբաստանյալին: Բուժզննումից հետո դատարանը որոշում է կայացրել Իրմգարդ Ֆուրհներին տեղավորել նախնական կալանքի խցում:
Ֆուրհները ծառայել է որպես Շտուտհոֆ ճամբարի պետի քարտուղար 1943 թվականի հունիսից մինչև 1945 թվականի ապրիլը: Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Իցեհո քաղաքի դատախազությունից, նա մեղադրվում է ավելի քան 11 հազար սպանությունների մասնակցության և սպանության փորձի համար: Գործը քննել է անչափահասների պալատը, քանի որ հանցագործության պահին կասկածյալը դեռ 21 տարեկան չէր:
Իրմգարդ Ֆուրհների փաստաբանի կարծիքը
Մեղադրյալի փաստաբանը համարում է, որ նացիստական հանցագործների դեմ դատավարությունները թեկուզ ուշացած, բայց ճիշտ են։ Ըստ Վոլֆ Մոլքենտինի՝ «անիմաստ է ափսոսալ բաց թողնված ժամանակի համար, և նրա համար, որ շատ դահիճներ խուսափել են պատասխանատվությունից, և միևնույն ժամանակ անմիջապես հայտարարել, որ այլևս չարժե կազմակերպել այսպիսի դատավարություններ»:
Փաստաբանը չի պատրաստվում կասկածի տակ դնել դատավարության մասնակից վկաների ցուցմունքները:
Նացիստական հանցագործների ռեմ դատավարությունները կշարունակվեն
Ժամանակակից Գերմանիայում Իրմգարդ Ֆուրհների դատավարությունը այս կարգի միակ դատավարությունը չէ: 2020 թվականի հուլիսին Համբուրգում դատապարտվեց Շտուտհոֆի նախկին բանտապահ Բրունո Դ․-ն, որը դատավճռի արձակման պահին 93 տարեկան էր: Եվ նույնիսկ այդ ժամանակ հարց հնչեց. Ինչու՞ են էսէսական բանտապահին միայն հիմա դատում:
Հարցը կայանում է նրանում, որ Գերմանիայում, մինչև նացիստ հանցագործ Իվան Դեմյանյուկի հայտնի գործը, պահանջվում էր անհերքելիորեն ապացուցել մեղադրյալների անձնական մասնակցությունը կոնկրետ հանցագործություններին: Ինչը, հասկանալի պատճառներով, հեշտ չէ. քիչ վկաները են մնացել, նրանք նույնպես տարեց մարդիկ են, պատերազմից մի քանի տասնամյակ է անցել… Սակայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության դատախազությունը Դեմյանյուկի նկատմամբ մեղադրանքը է առաջադրել այն փաստի հիման վրա, որ Սոբիբորը, որտեղ նա ծառայում էր որպես պահակ, մահվան ճամբար էր, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր պահակ, յուրաքանչյուր վերակացու ներգրավված էր բանտարկյալների ոչնչացման գործում:
Այս դատական նախադեպի հիման վրա հետագայում, 2015 թ․-ին դատապարտվեց Օսվենցիում հաշվապահ Օսկար Գրյոնինգը։ Հետագայում եկավ Բրունո Դ․-ի հերթը, և ահա այժմ Իրմգարդ Ֆուրհներինը։