Բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք․ գնդապետ Հայկ Պետրոսյան

Հայաստանյան ԶԼՄ ներկայացուցիչները այցելել են Սևանա լճից դեպի հարավ-արևելք ընկած սահմանագոտի։

Զորամիավորման հրամանատարի տեղակալ Հայկ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ սահմանապահ ստորաբաժանումները, նոր բնագծերի պաշտպանությանը զուգահեռ, վերջին մեկ տարվա ընթացքում իրականացրել է առաջնագծի կահավորման աշխատանքներ:

Իսկ ինչ վերաբերում է մարտական խնդիրներին, գնդապետ Պետրոսյանը շեշտեց՝ 2-րդ բանակային կորպուսը մարտունակ զորամիավորում է և ունակ է կատարելու իր առջև դրված ցանկացած խնդիր:

«Բանակային կորպուսը ունակ է չեզոքացնելու հակառակորդի կողմից իրականացվող ցանկացած սադրանք», – նշեց զորամիավորման հրամանատարի տեղակալը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել