Կողոպուտ

Նախ նշենք, որ կողոպուտ է որակվում ուրշի գույքի այն հափշտակությունը, որը կատարվում է բացահայտ:

Իսկ ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված կողոպուտի համար:

Կողոպուտը՝ ուրիշի գույքի բացահայտ հափշտակությունը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Կողոպուտը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
2) կատարվել է խոշոր չափերով,
3) կատարվել է` պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով,
4) զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով`
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Կողոպուտը, որը կատարվել է՝
1) առանձնապես խոշոր չափերով,
1.1) բնակարան ապօրինի մուտք գործելով,
2) կազմակերպված խմբի կողմից`
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել