Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Հրաչյա Սարգսյանը հոկտեմբերի 11-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 111-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, և հիմք ընդունելով Վլադիմիր Ստեփանյանի հետ 2017թ. հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագրի 4-րդ գլխի 4.1 կետի «դ» ենթակետը՝
1. Վլադիմիր Ստեփանյանին՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ից ազատել «Երևանի հ.12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2017թ. հունվարի 23-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. «Երևանի հ. 12 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ Անժելյա Խաչիկյանի վրա՝ մինչև սահմանված կարգով մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից այն զբաղեցնելը»:
Հարկ է նշել, որ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ աշխատանքային պայմանագիրը լուծվում է`պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում։