«Ես շատ հաջող այց ունեցա Հայաստան: Ինչպես գիտեք, իմ նախաձեռնությունն է՝ սկսել համագործակցությունը տարածաշրջանում և ստեղծել նոր հարթակ, որի շրջանակներում մենք՝ երեք երկրներս, կսկսենք սերտ համագործակցություն»,-այս մասին Բաթումիում լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, հայտնում է վրացական Առաջին ալիքը։
Կառավարության ղեկավարի խոսքով՝ Վրաստանը միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև:
«Մենք արդեն միջնորդության հաջող նախադեպ ենք ստեղծել հունիսին, երբ իմ անմիջական ջանքերով և, բնականաբար, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համաձայնությամբ մեզ հաջողվեց ազատ արձակել գերիներին, ինչպես նաև քարտեզներ հանձնել Ադրբեջանին: Քննարկման հիմնական թեմաներից մեկը մեր համագործակցությունն էր տարածաշրջանում և Վրաստանը ակտիվորեն միջնորդի դեր կխաղա երկու հարևան երկրների միջև», – ասել է վարչապետը: