«Ալյանս» կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սպասելու՞ եք մինչև մեկ առ մեկ սպանելով գան մինչև Երևան։ Ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ հայ բնակիչ սպանելու դեպքի առթիվ սպասում եմ ՌԴ խաղաղապահների հրամանատարի, ՌԴ ԱԳՆ-ի (գոնե դեսպանի) և ՀՀ իշխանությունների արձագանքին ու գործողություններին։ Այսօրվա նրբերանգներով լի տարածաշրջանային-միջանցքային բազարի պայմաններում խաղաղ բնակիչ սպանելը կարող է լինել միայն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ցուցումով, և դա նշանակում է շանտաժ, որով փորձում են ցույց տալ, թե «համբերության բաժակը լցվում է»։ Դե հիմա 54 % ստացած իշխանությունը թող “խաղաղասեր” ընտրողին բացատրություն տա»։