Լիբանանն ամբողջությամբ հոսանքազրկվել է: Պատճառը երկրի երկու խոշորագույն էլեկտրակայանների աշխատանքի դադարն է, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնական աղբյուրներին:
Նշվում է, որ էլեկտրակայանների աշխատանքի դադարը պայմանավորված է երկրում վառելիքի պակասով: Էլեկտրականության անջատումը կարող է շարունակվել մի քանի օր:
«Լիբանանի էլեկտրացանցն ամբողջությամբ դադարել է աշխատել այսօր կեսօրին, և դժվար թե այն աշխատի մինչև հաջորդ երկուշաբթի», – հայտնում են պաշտոնական աղբյուրները պաշտոնյան:
Պետական էլեկտրակայանը կփորձի օգտագործել բանակի մազութի պաշարները՝ էլեկտրակայանները ժամանակավորապես շահագործելու համար, սակայն դա շուտով տեղի չի ունենա։
Լիբանանցիներից շատերը սովորաբար ապավինում են դիզելային վառելիքով աշխատող մասնավոր գեներատորներին, չնայած դրանց թիվը մեծ չէ։