Հարձակվե՞լ են «Գոլդ ուեյ» տաքսի ծառայության վարորդի վրա

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Մեսրոպ Այվազյանի, Միսակ Խաչատրյանի և Գեորգի Ստեփանյանի դեմ հարուցված քրեական գործը:

Ինչպես հաղորդում է դատական տեղեկատվական համակարգը, Մեսրոպ Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նախապես հանցավոր համաձայնության գալով Միսակ Խաչատրյանի, Գեորգի Ստեփանյանի հետ, 19.12.12թ.-ին զենքի գործադրմամբ Երևան քաղաքում գործող «Գոլդ ուեյ» տաքսի ծառայությանը պատկանող Շկոդա մակնիշի տրանսպորտային միջոցին հարձակման եղանակով տիրանալու նպատակով, նշված մեքենայի վարորդ Վոլոդյա Արսենյանի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրման սպառնալիքով, հափշտակել են առանձնապես խոշոր չափի արժողության նշված տրանսպորտային միջոցը:

Նախկինում դատվածութուն չունեցող գործով երեք մեղադրյաների նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել