Ո՞վքեր են համարվում մարտական գործողությունների մասնակից

Մարտական գործողությունների մասնակից են համարվում 1990-1994 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին՝ ոչ պակաս, քան 3 ամիսը նդհանուր տևողությամբ, մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝

ա) ծառայել են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում,
բ) կանչվել են եռամսյա վարժական հավաքների,
գ) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,
դ) ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը,
ե)հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի,
զ)գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:

Մարտական գործողություններին՝ 3 ամսվանից պակաս տևողությամբ, մասնակցած, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված, ինչպես նաև մարտական գործողություններին օժանդակած անձինք մարտական գործողությունների մասնակից կարող են համարվել ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության նախարարության և ՀՀ տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության կողմից ստեղծված հանձնաժողովի որոշմամբ:

Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու համար հիմք են հանդիսանում ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ ազգային անվտանգության նախարարության և ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված տեղեկանքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել