Շնորհվեց գրականության բնագավառում Նոբելյան մրցանակը

2021 թվականին գրականության Նոբելյան մրցանակի է արժանացել Աբդուլրազակ Գուռնան։  Տանզանիացի գրողը հայտնի է «Դրախտ», «Անապատ» և «Ծովի մոտ» վեպերով:

Այս մասին հայտնել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան կոմիտեն:

«Գրականության համար Նոբելյան մրցանակը տրվում է վիպասան Աբդուլրազակ Գուռնային «գաղութատիրության հետևանքների և փախստականների ճակատագրի ՝ մշակույթների և մայրցամաքների միջև անդունդի մեջ անզիջում և սրտացավ ներթափանցման համար»,-ասվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել