Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան որոշել է 2021 թվականին քիմիայի բնագավառում մրցանակը շնորհել Բենջամին Լիստին և Դեյվիդ Վ.Ս․ ՄակՄիլանին «ասիմետրիկ օրգանական կատալիզի հայտնագործության համար»։
Մոլեկուլներ կառուցելը բարդ արվեստ է: Բենջամին Լիստը և Դեյվիդ ՄակՄիլանը 2021 թվականի քիմիայի բնագավառի Նոբելյան մրցանակի են արժանացել մոլեկուլային նախագծման ճշգրիտ նոր գործիքի՝ օրգանական կատալիզի մշակման համար։ Սա մեծ ազդեցություն է ունեցել դեղագործական հետազոտությունների վրա և քիմիան էկոլոգիապես ավելի մաքուր դարձրել: