Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհ փակ է․ Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ

Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 6-ին Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 32-րդ կմ-ին՝ Վանաձորից Ալավերդի տանող հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակ է։

Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել