Ո՞ր դեպքերում է ժամկետային զինծառայողին տրվում լրացուցիչ արձակուրդ

Ժամկետային զինծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ տրվում է ծառայության հետևյալ տեսակների և պայմանների դեպքում`

ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայություն.
բ) մարտական գործողություններին մասնակցություն, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանքի կատարում.
գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայություն.
դ) հրթիռային վառելիքին առնչվող ծառայություն.
ե)թունավոր նյութերի, իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայություն.
զ) թռիչքային (օդաչուական) անձնակազմում ծառայություն.
է) գաղտնալսումներ.
ը) ՀԱԷԿ-ի պահպանության ծառայություն.
թ)կալանքի տակ գտնվող անձանց տուբերկուլյոզային դիսպանսերներում պահպանության ծառայություն.
ժ) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայություն.
ժա) վթարային վերականգնողական ծառայություն.
ժբ) ջրասուզակների ծառայություն (տարեկան առնվազն 265 ժամ ջրի տակ անցկացրած).
ժգ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայություն.
ժդ)տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայություն.
ժե) ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի «Ա» ստորաբաժանումում ծառայություն:

Ծառայության նշվածտեսակների տարեկան նորմաները սահմանվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի կողմից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել