Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իրանական առյուծի «պոչի հետ խաղալու» հետևանքով Բաքվի բռնապետը հարվածի տակ է դրել Իրանի ներսում Ադրբեջանի լոբբինգով զբաղվող անխտիր բոլոր անձանց և պանթյուրքական խմբակներին, որոնց ձևավորման համար տասնյակ տարիների ընթացքում նաև երրորդ կողմերի անուղղակի մասնակցությամբ ծախսվել էին զգալի ռեսուրսներ։
Հիմնականում շիայականության և իբր տնտեսական կամ քաղաքական պարգմատիզմի «վահանով» պաշտպանվող, սակայն իրականում հակաիրանական և հակահայկական գործունեությամբ զբաղվող այս անձինք և խմբերը այժմ այլևս չեն ունենալու որևէ հնարավորություն նախկինի նման շարունակելու իրենց քայքայիչ գործունեոթյունը, ուստի արդեն իսկ կանգնած են կա՛մ հանրային ասպարեզը կամավոր լքելու կա՛մ իրանական պետության և հասարակության կոշտ արձագանքին արժանանալու երկընտրանքի առջև»։