Հոկտեմբերի 1-ին N զորամիավորումում տեղազննման աշխատանքներով ամփոփվել են եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժության արդյունքները։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, զորքերի տեղաբաշխման կարգը, տրվել են համապատասխան հրահանգներ։
Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել զորավարժության մասնակիցների պատրաստվածությունն ու գիտելիքները։